Լրահոս

03.03.2016 15:25


Վարդան Պետրոսյանն ավտովթարի գործով տուժող կողմին 2 մլն դրամ կվճարի

Վարդան Պետրոսյանն ավտովթարի գործով տուժող կողմին 2 մլն դրամ կվճարի

Դերասան Վարդան Պետրոսյանի և իր մասնակցությամբ ավտովթարից տուժող կողմի միջև այսօր համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասաց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Բովանդակությունն այն է, որ Վարդան Պետրոսյանը համաձայնում է վճարել 2 միլիոն դրամ գումար, իսկ տուժող կողմը հրաժարվում է բոլոր տեսակի պահանջներից»,– ասաց նա:

Պաշտպանն ասաց, որ համաձայնագիրը ստորագրվել է, մնում է, որ դատավորը այն հաստատի մարտի 15-ի նիստում:

Մանրամասն՝ «Tert.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը