Լրահոս

03.03.2016 17:00


Գիշերը ծանոթուհուն ծեծի է ենթարկել

Գիշերը ծանոթուհուն ծեծի է ենթարկել

Մարտի 2-ին՝ ժամը 3.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/22 հասցեի մոտ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել 1973 թ. ծնված Գայանե Հ.-ն և հայտնել, որ ժամը 3.30-ին նշված հասցեում իր ծանոթը՝ 1979 թ. ծնված Սարգիս Ս.-ն, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն և պատճառել վնասվածք:
Ժամը 4.15-ին Սարգիս Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը