Լրահոս

03.03.2016 15:55


Աշխատանքից ազատվել է Երևանի փոխոստիկանապետը

Աշխատանքից ազատվել է Երևանի փոխոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երեւանի ոստիկանապետի տեղակալ Արմեն Գարդուզյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին էլ Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել էին ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը, Երևանի ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը, անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժնի պետը և վարչության ողջ անձնակազմը:

Ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվել էր, որ պատճառը ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներն են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը