Աշխարհ

03.03.2016 16:20


Սերժ Թանկյանը միացել է Գյումրիի անօթևանների համար բնակարան գնելու դրամահավաքին (տեսանյութ)

Սերժ Թանկյանը միացել է Գյումրիի անօթևանների համար բնակարան գնելու դրամահավաքին (տեսանյութ)

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Գյումրիի անօթևան 13 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով կազմակերպված դրամահավաքին: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

«Ես հենց նոր ստացա այս նամակը և հավատում եմ, որ սա լավ գործ է մշակութային գործիչների և ակտիվ երիտասարդների կողմից»,– գրել է Թանկյանը և հավելել, որ ինքն էլ է միացել այդ նախաձեռնությանը։

Գյումրիի անօթևան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար բրիտանական «Crowdfunder» կայքում դրամահավաք է կազմակերպել լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը։

Այն ավարտվում է մարտի 20-ին, և եթե մինչ այդ չհավաքվի սահմանված գումարը՝ 110 հազ ֆունտ ստեռլինգ, ապա նվիրաբերված գումարները հետ կվերադարձվեն։

Գյումրիում մեկ սենյականոց բնակարանն արժե մոտ 10 հազար դոլար։ Բարսեղյանը նշել է, որ արդեն մեկ ընտանիքի բնակարանի գումար հավաքվել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը