Լրահոս

03.03.2016 18:29


Երևանում 18-ամյա տղան ինքնասպան է եղել. նրան հայտնաբերել է պապը

Երևանում 18-ամյա տղան ինքնասպան է եղել. նրան հայտնաբերել է պապը

Այսօր` մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 3/9 շենքին հարակից` ապակիների արտադրության տարածքում, երիտասարդ տղայի դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հադիսանում է նշված շենքի բնակիչ, 18-ամյա Ա. Ա.-ն:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը բնակվում էր պապիկի հետ. այդ պահին նրա պապը տանն է եղել և մի պահ առանձնացել է թոռնիկից, հետո տեսել, որ տանը չի, դուրս է եկել պատշգամբ և արդեն ականատես է եղել ողբերգությանը:

Մանրամասն՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը