Լրահոս

03.03.2016 20:00


Գողություններ ավտոմեքենաներից

Գողություններ ավտոմեքենաներից

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գիշերային շրջագայություն իրականացնելու ժամանակ, Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջանի թիվ 30 շենքի առջև կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի մոտ նկատել են կասկածելի 4 անձանց, ովքեր ոստիկաններին տեսնելով` դիմել են փախուստի, սակայն հաջողվել է բռնել և ժամը 04.30-ին բերման ենթարկել նրանցից մեկին` 1995 թ. ծնված Արամ Մ.-ին, ում մոտ հայտնաբերվել է 1956 թ. ծնված Աշոտ Պ.-ի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի տեխանձնագիրը: Բերման ենթարկվածը խոստովանել է, որ ժամը 03.30-ի սահմաններում իր 3 ընկերների` Ալիկի, Հակոբի և Սարգսի հետ միասին գողացել են ավտոմեքենայի տեխանձնագիրը, իսկ երբ փորձել են գողանալ նվագարկիչը, միացել է ահազանգման ազդանշանային համակարգը և գողությունն ավարտին չեն հասցրել:
Մարտի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սարգիսը 1994 թ. ծնված Սարգիս Մ.-ն է, ով ոստիկանության Կոտայքի բաժնի և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների կողմից նույն օրը, ժամը 18.30-ին, բերման է ենթարկվել Կոտայքի բաժին և խոստովանել, որ մի շարք ավտոմեքենաներից կատարել է գողություններ:

***

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Արամ Մ.-ն խոստովանել է, որ իր 3 ընկերների՝ Սարգիս Մ.-ի, Ալիկի և Հակոբի հետ Աբովյան քաղաքի փողոցներից մեկում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողանալ նվագարկիչը և էլեկտրական մարտկոցը, սակայն միացել է ահազանգման ազդանշանային համակարգը և պատուհանից ձայն է տվել սեփականատերը, որից հետո իրենք դիմել են փախուստի:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան պատկանում է 1987 թ. ծնված Արտակ Ա.-ին:

***
Արամ Մ.-ն խոստովանել է նաև, որ Սարգիս Մ.-ի, Ալիկի և Հակոբի հետ Աբովյան քաղաքի փողոցներից մեկում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել են նվագարկիչը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է 1946 թ. ծնված Արամայիս Կ.-ին:
Արամայիս Կ.-ից ընդունվել է հաղորդում, վերջինիս պատճառվել է մոտ 35.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ալիկի և Հակոբի ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը