Լրահոս

03.03.2016 21:03


ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ-ն

ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ-ն

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580–րդ բանաձևը: Այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևի հեղինակները դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդներն ու Դեմետրիուս Դուգլասն էին:

«Ջորջիան դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչած վեցերորդ ամերիկյան նահանգը»,- «Թվիթթերի» իր էջում գրել է Ամերիկայի հայ դատի գրասենյակի քարտուղար Արամ Համբարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը