Աշխարհ

03.03.2016 21:35


Ամերիկացի գեներալ. «ՌԴ բանակը ներկայումս գտնվում է իր մարտունակության գագաթնակետին»

Ամերիկացի գեներալ. «ՌԴ բանակը ներկայումս գտնվում է իր մարտունակության գագաթնակետին»

Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս շատ մարտունակ են և լավ զինված։ ԱՄՆ Կոնգրեսի լսումների ժամանակ նման խոստովանություն է արել ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի գեներալ Մարկ Միլլին։

«Նրանց զինված ուժերը ներկայումս գտնվում են բավականին լավ վիճակում, քան բեռլինյան պատի քանդման շրջանում։ Նրանք շատ մարտունակ են՝ օժտված զգալի հնարավորություններով, շատ ավելի մարտունակ, քան վերջին 25 տարիներին»,– ամերիկացի զինծառայողի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Գեներալը խորհրդարանականներին պատմել է, որ ՌԴ–ն սկսել է իր բանակն արդիականացնել 2000–ականների սկզբից։

«Նրանք յուրացրել են մեր հնարավորությունները, շատ արագ արդիականացում ու վերակազմավորում իրականացրել, սպառազինություն նոր տեխնիկա ներգրավել»,–ասել է Միլլին։

Աղբյուրն ընդգծում է, որ նման հայտարարություն է արվել բյուջետային հատկացումների քննարկումների ժամանակ, երբ ԱՄՆ զինվորականները փորձում են համապատասխան փաստեր բերել բյուջեից բանակի համար առանձնացվող միջոցները հիմնավորելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը