Վերջին օրերին Գյումրու անօթեւաններին աջակցելու ցանկություն եւ մտադրություն ունեցողների թիվը գնալով ավելանում է:
Այդ նպատակով բարեգործական համերգ տվեց հռչակավոր գյումրեցին՝ դաշնակահար Տիգրան Համասյանը:
Բարեգործական ակցիան վարակիչ դարձավ շատերի համար: Եվ հիմա տեսնում եմ, որ տարբեր արվեստագետներ այս կամ այն կերպ, անաղմուկ եւ առանց ինքնագովազդի հանգանակություններ են կազմակերպում իրենց արվեստանոցներում, տարբեր մարդիկ՝ հայտնի ու անհայտ, եւս պատրաստակամություն են հայտնում եւ արդեն գործնական քայլեր են կատարել անտանիք գյումրեցիներին աջակցելու, նրանց բնակարանով ապահովելու խնդիրը լուծելու ուղղությամբ:
Ինչ խոսք, բարեգործությունը, բարեսիրական առաքելությունը մարդկային բարձր հատկանիշ է, ինչով օժտված են այն անձինք, որոնց համար ուրիշին ձեռք մեկնելու, նրան ծանր վիճակից հանելու քայլը կամ որոշումը համարում են իրենց պարտքը: Սակայն կա նաեւ հարցի մյուս կողմը. բարեգործական ակցիաներով արդյոք մենք փափուկ բարձ չե՞նք դնում մատը մատին չխփող, ՀՀ քաղաքացիների հոգսերին ու խնդիրներին անտարբեր ու անկարեկից իշխանության եւ կառավարության գլխի տակ:
Եթե նայենք իշխող ուժի, կառավարության ծրագրերն, ապա այնտեղ աղետի գոտին լիովին վերացնելու բազմաթիվ կետեր կգտնենք: Սակայն արդեն 7 տարի այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, կամ գրեթե ոչինչ չի արվել, բացի այս կամ այն առիթով Գյումրու կենտրոն հասնելուց եւ ինչ-որ տոնական միջացառմանը մասնակցելուց (մի բան, որ հիանալի է ստացվում ՀՀԿ ղեկավարի մոտ):
Ստացվում է, որ նշված ծրագրերում ամրագրված կետերի իրագործումն էլ է թողնվել մեր՝ քաղաքացիներիս եւ բարեգործների վրա:
Իսկ հետաքրքիր է, այդ ի՞նչ «ծանր գործի» տակ է մտել իշխանությունը, որ մինչ օրս անգամ ամենաչքավորներին, գրեթե բոմժի կյանքով ապրող գյումրեցիներին չի կարողացել տնավորել:
Իսկապես, հարց է առաջանում՝ եթե այս խնդրի լուծումն էլ է մնում հանգանակությանը մասնակցող քաղաքացիների եւ բարեգործների վրա, ապա ինչո՞վ է զբաղվում իշխանությունը, կառավարությունը, ինչպե՞ս են ծախսվում բյուջեի փողերը, որ այդպես էլ չեն հասնում Գյումրի:
Հիանալի է, աղքատներով աղքատներին օգնենք, ու թող իշխանությունն էլ դինջ նարդի կամ շախմատ խաղա: Բայց, ախր, եթե նայում ենք, թե ամեն տարի նախագահականը քանի միլիոն է տալիս (խմած կոնյակների գնի մասին չենք խոսում), օրինակ, «Փուչիկ Կարենին», ապա համոզվում ենք, որ Բաղրամյան 26-ին պարզապես չի հետաքրքրում անօթեւանների խնդիրը:
Ամեն տարի նախագահականը «Փուչիկ Կարենի» հիմնադրամին է հատկացնում 500 միլիոն դրամ, որպեսզի վերջինս այդ փողերը բաժանի յուրայիններին՝ որպես դրամաշնորհ: Այդ չեղած կազմակերպություններն էլ, իբր, զբաղվում են տարբեր խնդիրներով. հիմականում՝ «ուռռա-հայրենասիրական» ակցիաներ կազմակերպելով:
Այդ գումարներով կարելի էր աստիճանաբար լուծել անօթեւաններին բնակարանով ապահովելու խնդիրը: Չենք խոսում արդեն «ատկատների», Վերահսկիչ պալատի կողմից արված բացահայտումների մասին, երբ իմացանք, որ գրեթե բոլոր պետական օղակներում հսկայական գումարներ են մսխվել:
Ցանկացած գերատեսչության ճոխ տոնական միջոցառումների գումարով կարելի էր Գյումրիում մի անօթեւանի բնակարանի հարց լուծել: Մինչդեռ վերեւում շարունակում են զարկ տալ «լափոցիին» ու թալանին:
ԿիմաԵղիազարյան
Հ.Գ.: Ի դեպ, այս բարեգործական ակցիաների «բումը» համընկավ Շիրակի ՀՅԴ-ական նոր մարզպետի նշանակման հետ: Բախտը լավ էլ բերեց: Մինչեւ 2017-ն ինչ-որ չափով իրավիճակը կմեղմանա, եւ այդ ամենը ՀՅԴ-ն կփորձի վերագրել իրեն: Բայց դե, մարդիկ ամեն ինչ տեսնում են ու հետևություններ անում:
Իշխանությունը թող հանգիստ ապրի

Կիմա Եղիազարյան