Լրահոս

04.03.2016 08:50


«Վոլկսվագեն Գոլֆը» սահել է դեպի ձորը

«Վոլկսվագեն Գոլֆը» սահել է դեպի ձորը

Մարտի 3-ին՝ ժամը 23.41-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Բերդ-Վարագավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 30 ՕԼ 603 պետհամարանիշի (վարորդ Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը:

ՄԻնչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Ս.-ն (ծնվ. 1990թ.) և ուղևոր Ա. Չ.-ն (ծնվ. 1988թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս:

Այս խորագրի վերջին նյութերը