Լրահոս

04.03.2016 09:10


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Մուշավան թաղամասի սկզբնամասում այրվել է 20 քմ խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ 10 քմ խոտածածկույթ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ 1500 քմ ( 10 խաղողի վազ, 2 ընկուզենի, 4 սերկևիլի և 4 պնդուկի ծառեր` մասամբ), Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 174 հասցեի մոտակայքում՝ 2000 քմ բուսածածկույթ, Մեղրի-Կապան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ 8000 քմ բուսածածկույթ և 8 պտղատու ծառ, Վարդանիձոր գյուղի մոտակայքում՝ 2 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մոտակայքում՝ 2 հա, Խնձորուտ թաղամասին հարակից՝ 400 քմ, ՃՈ վարչական շենքի տարածքին հարակից սարալանջին՝ 500 քմ, Բուլղարական թաղամասի թիվ 1 ավանի 12-րդ տնակի մոտ՝ 800 քմ, Վանաձոր քաղաքի Վարդանանց և Շիրակացու փողոցների խաչմերուկին կից՝ 140 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը