ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահին
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին:
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու երկրների միջպետական հարաբերությունների կարեւոր մաս կազմող խորհրդարանների միջեւ համագործակցությունը' շփումները թե օրենսդիր մարմինների ղեկավարների մակարդակով, թե խորհրդարանական բարեկամության խմբերի ձեւաչափով:
Զրուցակիցները անդրադարձան 2009 թ. ապրիլին Հայաստանի Նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի խորհրդարանի ղեկավարը անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի:
Ալի Լարիջանիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը' կարեւորելով Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը այդ հարցում: