Մեր ծնողներից լսել ենք հայտնի Մացակ Պապյանի մասին, որը կոլխոզի նախագահից հասավ մինչեւ Գերագույն սովետի նախագահի պաշտոնին:
Ասում էին՝ նա «բռի չոբան» էր, բայց կոլխոզը լավ էր նայում: «Չոբանավարի» մտնում էր ամենուր ու իր կոլխոզի հարցերը լուծում էր: Այդպես դարձավ ժողովրդի սիրելին ու մի պահ հայտնվեց Գերագույն սովետի նախագահի աթոռին:
Երեկ նայեցի Շիրակի նոր մարզպետի հարցազրույցը եւ հիշեցի: ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանն, իհարկե, Մացակ Պապյան չէ այն պարզ պատճառով, որ տասնամյակով ծվարել է նույն մարզպետարանում՝ զբաղեցնելով վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնը, սակայն անգամ նախընտրական շրջանում իրեն չի դրսեւորել որպես մարզի համար սրտացավ, մտահոգ մարդ:
Երբ նույնիսկ ՀՅԴ-ն հանդես էր գալիս «ընդդիմադիրի դիրքերից», նրա այս անդամը ամուր կառչած էր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Ճիշտ է, 2012-ին ՀՅԴ-ն նրան ձեւականորեն առաջադրեց Գյումրու քաղաքապետի թեկնածու, բայց՝ ձեւականորեն: Սակայն Մացակ Պապյանի արժեհամակարգը նկատեցի այս նոր մարզպետի մոտ (դե, ՀՀԿ-ՀՅԴ արժեհամակարգերն էլ նույնն են, ինչպես պարզվեց վերջերս):
Հարցնում-նկատում են՝ «Գյումրին ընդդիմադիր քաղաք» է, իսկ Հովսեփ Սիմոնյանը՝ որպես «սկզբունքային» հերքելով այդ փաստը՝ տեսախցիկների առաջ ասում է. «Չէ, չէ, չէ, Գյումրինընդդիմադիրչէ, շատլավքաղաքէ, շատլավքաղաքէ»:
Վստահ եմ, որ բոլոր ընտրական գործընթացներին նա այս կամ այն կերպ մասնակից է եղել եւ տեսել է, որ, օրինակ, 2008-ի եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ ամենաշատ «դեմ» ձայները Սերժ Սարգսյանն ստացել է Գյումրիից: Էլ չենք խոսում գյումրեցիների տարաբնույթ ընդվզումների եւ բողոքի ակցիաների մասին, որոնք, ի տարբերություն այլ՝ կիսամեռած քաղաքների, ավելի հաճախ հենց ա՛յս քաղաքում են տեղի ունենում: Բայց հիմա նորօրյա «Մացակ Պապյանը» «չոբանավարի» հերքում է այդ փաստերը:
Դե, 1940-50-ականներին էլ բոլոր քաղաքները, գյուղերը, կոլխոզներն ու սովխոզներն «ընդդիմադիր չէին, շատ լավն» էին…Ըստ Մացակ Պապյանի…. Հիմա էլ՝ ըստ ՀՅԴ-ականի:
ՀՅԴ–ական «Մացակ Պապյանը»
Մեր ծնողներից լսել ենք հայտնի Մացակ Պապյանի մասին, որը կոլխոզի նախագահից հասավ մինչեւ Գերագույն սովետի նախագահի պաշտոնին:
Ասում էին՝ նա «բռի չոբան» էր, բայց կոլխոզը լավ էր նայում: «Չոբանավարի» մտնում էր ամենուր ու իր կոլխոզի հարցերը լուծում էր: Այդպես դարձավ ժողովրդի սիրելին ու մի պահ հայտնվեց Գերագույն սովետի նախագահի աթոռին:
Ինչո՞ւ հիշեցի ծնողներիս ներկայացրած Մացակ Պապյանին:
Երեկ նայեցի Շիրակի նոր մարզպետի հարցազրույցը եւ հիշեցի: ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանն, իհարկե, Մացակ Պապյան չէ այն պարզ պատճառով, որ տասնամյակով ծվարել է նույն մարզպետարանում՝ զբաղեցնելով վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնը, սակայն անգամ նախընտրական շրջանում իրեն չի դրսեւորել որպես մարզի համար սրտացավ, մտահոգ մարդ:
Երբ նույնիսկ ՀՅԴ-ն հանդես էր գալիս «ընդդիմադիրի դիրքերից», նրա այս անդամը ամուր կառչած էր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Ճիշտ է, 2012-ին ՀՅԴ-ն նրան ձեւականորեն առաջադրեց Գյումրու քաղաքապետի թեկնածու, բայց՝ ձեւականորեն: Սակայն Մացակ Պապյանի արժեհամակարգը նկատեցի այս նոր մարզպետի մոտ (դե, ՀՀԿ-ՀՅԴ արժեհամակարգերն էլ նույնն են, ինչպես պարզվեց վերջերս):
Հարցնում-նկատում են՝ «Գյումրին ընդդիմադիր քաղաք» է, իսկ Հովսեփ Սիմոնյանը՝ որպես «սկզբունքային» հերքելով այդ փաստը՝ տեսախցիկների առաջ ասում է. «Չէ, չէ, չէ, Գյումրին ընդդիմադիր չէ, շատ լավ քաղաք է, շատ լավ քաղաք է»:
Վստահ եմ, որ բոլոր ընտրական գործընթացներին նա այս կամ այն կերպ մասնակից է եղել եւ տեսել է, որ, օրինակ, 2008-ի եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ ամենաշատ «դեմ» ձայները Սերժ Սարգսյանն ստացել է Գյումրիից: Էլ չենք խոսում գյումրեցիների տարաբնույթ ընդվզումների եւ բողոքի ակցիաների մասին, որոնք, ի տարբերություն այլ՝ կիսամեռած քաղաքների, ավելի հաճախ հենց ա՛յս քաղաքում են տեղի ունենում: Բայց հիմա նորօրյա «Մացակ Պապյանը» «չոբանավարի» հերքում է այդ փաստերը:
Դե, 1940-50-ականներին էլ բոլոր քաղաքները, գյուղերը, կոլխոզներն ու սովխոզներն «ընդդիմադիր չէին, շատ լավն» էին…Ըստ Մացակ Պապյանի…. Հիմա էլ՝ ըստ ՀՅԴ-ականի:
Կիմա Եղիազարյան