Շահարկվում է Մ.Սարիբեկյանի մարմինը հարազատներին վերադարձնելու հարցը
Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայության ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուն օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկին փորձել է Ադրբեջանում «խորհրդավոր հանգամանքներում մահացած» ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանին ներկայացնել որպես ՀՀ հատուկ ծառայությունների կողմից հատուկ առաջադրանքով Ադրբեջան ուղարկված դիվերսանտ:
Սաբիրօղլուն կրկին հայտարարել է, թե Մ. Սարիբեկյանն ինքնասպան է եղել՝ որպես հիմնական փաստարկ նշելով, թե «հետախույզներին չեն սպանում, նրանց օգտագործում են»: Հերքելով կատարվածի համար ադրբեջանական կողմի պատասխանատվությունը' նա անհեթեթ համեմատություններ է արել, սին ենթադրություններ, ըստ որոնց' «հետախույզ» Սարիբեկյանի «ինքնասպանությունը» օրինաչափ էր:
Սաբիրօղլուն հայտարարել է նաև, թե Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերաբերվում են «միջազգային կոնվենցիաների և մարդու իրավունքների» սկզբունքների պահպանմամբ:
Այս առումով հարկ ենք համարում հիշեցնել Սաբիրօղլուին և Ադրբեջանի իշխանություներին, որ վերջին շրջանում ադրբեջանական մի շարք «անկախ» լրատվամիջոցներ ակնհայտ քարոզչական նպատակներով տեղեկություններ էին հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների վերաբերյալ' իբրև թե նրանց նկատմամբ ցուցաբերվող «մարդկային վերաբերմունքի» մասին: Վերջին՝ Մ.Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսագրությունը տարածվեց սեպտեմբերի 17-ին, որն ընդամենը հայ երիտասարդի նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման արդյունք էր և ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ հնարքը: Նման քայլերով Ադրբեջանը քանիցս կոպտորեն խախտել է Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի», «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի», «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հրավիրել է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործողությունների վրա, ընդգծելով, որ միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների արհամարհական վերաբերմունքը կասկածի տակ է դնում համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից դրանց կիրառման արդյունավետությունը:
Հարկ ենք համարում հիշեցնել Սաբիրօղլուին նաև, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև միջազգային իրավական այլ նորմերին, ինչպես նախկինում, այնպես էլ 2010թ. ընթացքում միակողմանիորեն Ադրբեջանին է վերադարձրել սահմանախախտներին և դիվերսիոն գործողությունների հետևանքով հայկական կողմում մնացած Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների դիակները:
Մասնավորապես, 2010թ. ապրիլի 3-ին միակողմանիորեն Ադրբեջանին են վերադարձվել ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի երկու անդամների դիակները: Ապրիլի 7-ին ադրբեջանական կողմին է հանձնվել ԱՀ ԶՈւ զինծառայող, սահմանախախտ Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին, ում, ի դեպ, Ադրբեջանի իշխանությունները դատապարտել են 13 տարվա ազատազրկման: Փաստ է, որ նախկինում ևս ադրբեջանական կողմին հանձնված սահմանախախտները դատապարտվել են ազատազրկման:
Հետևելով միջազգային օրենքներին՝ հայկական կողմը միակողմանիորեն վերադարձնում է ադրբեջանական սահմանախախտներին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Հայկական կողմը ոչ մի խոչընդոտ չի ստեղծել և չի ստեղծում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքների համար՝ ցանկացած ժամանակ նրանց հնարավորություն տալով հանդիպել, զրուցել, նամակներ փոխանակել ադրբեջանական սահմանախախտների հետ: Սահմանախախտների կենցաղային պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին: ԿԽՄԿ երևանյան գրասենյակի աշխատակիցներին նույնիսկ առաջարկվել է կազմակերպել սահմանախախտների և նրանց հարազատների միջև հեռախոսազրույցներ, որին կտրականապես դեմ է եղել ադրբեջանական կողմը:
Ի տարբերություն հայկական կողմի բարի կամքի դրսևորումներին՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցների համար՝ նվազագույնի հասցնելով ԱՀ-ում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հետ տեսակցությունները: Առ այսօր գերության մեջ գտնվողների հարազատները նամակ չեն ստացել և չեն կարողացել նամակ ուղարկել: Ավելին' ադրբեջանական կողմը ընդհանրապես չի թույլատրել ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկացացուցիչներին տեսակցել Մանվել Սարիբեկյանի հետ, թերևս, նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների հետքերը թաքցնելու և նրան մահվան հասցնելու հրեշավոր ծրագիրն իրականացնելու նպատակով: Փաստորեն, ի սկզբանե սակարկության է դրված եղել մարդկային կյանքը, հանգամանք, որը ևս, անշուշտ, միջազգային կառույցների ուշադրությանն է արժանի:
Քիչ չեն նաև սահմանախախտների նկատմամբ բռնությունների, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների դեպքերը: Հայտնի են դեպքեր, երբ ԱՀ հատուկ ծառայությունների աշխատակիցները հայ սահմանախախտներին ներկայացել են որպես ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ՝ համոզելով պաշտոնապես հրաժարվել Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց և խոստանալով ուղարկել երրորդ երկիր:
Այժմ, ցավոք, շահարկվում է Մ.Սարիբեկյանի մարմինը հարազատներին վերադարձնելու հարցը: Ակնհայտորեն' ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ դրան կհետևեն նրա մահվան իրական պատճառների բացահայտումները: Հուսով ենք, որ խնդիրն արդեն իսկ իրավասու ատյանների սեղանին է, և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքը չի ուշանա' պատժամիջոցների կիրառման հետ մեկտեղ:
Հիշեցնում ենք սաբիրօղլուներին նաև, որ Հայաստանում և Ադրբեջանում գործում են գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովներ և հայկական կողմը երբեք դեմ չի եղել բանակցելուն և սահմանախախտների հայրենադարձման հարցերը լուծելուն:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն