Մեկնաբանություն

05.03.2016 10:30


Սխտորաքյաբաբային «քաղաքականը»

Սխտորաքյաբաբային «քաղաքականը»

Մեկն այդպես էլ չի գտնվում, որ այդ մարդուն հասկացնի՝ քաղաքականությունը մարազմատիկների տեղը չէ:

Անցնող շաբաթվա ընթացքում երկուսուկես հոգանոց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մարազմի այնպիսի չափաբաժին արտանետեց մթնոլորտ, որ աղտոտվեց անգամ Դավալուի օդը, որտեղ, ինչպես գիտեք, նա համարվում է «գիգանտ միսլի»:

Իշխանական լրատվամիջոցներից տուն չգնացող Արամ Սարգսյանը որոշել է երկու ոտքով մտնել Սերժ Սարգսյանի աչքը (դե, որպեսզի իրեն՝ քաղաքականապես «բոմժի» կարգավիճակում գտնվողին ՀՀԿ ղեկավարը մի քիչ լավ աչքով նայի ու «շարի» առանց այն էլ հաճախորդներով խիտ նստոտած իշոտնուկի վրա):

Արդեն գիտեք, որ նրա համար մտածելը տանջամահ լինելուն հավասար բան է, բայց ի սեր ՀՀԿ ղեկավարի, մի քիչ «մտածել» է, գցել-բռնել ու որոշել է, որ մարտի 1-ի զոհը Սերժ Սարգսյանն է եւ, ընդհանրապես եղածը նրա դեմ բանսարկություն էր:

Ի դեպ, արժե հիշեցնել նույն անձի կողմից նախկինում Սերժ Սարգսյանի հասցեին արված հայտարարությունները:

Ընդամենը մեկ տարի առաջ Արամ Սարգսյանը վստահ հայտարարում էր. «Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի, դիզվառելիքի բիզնեսով»:

Եւս մեկ մեջբերում 2009-ին արած նրա հայտարարությունից (նման հայտարարությունները շատ են). «Ես Սերժ ,,Սարգսյանին վաղուց եմ ճանաչում եւ գիտեմ, թե նրա ծիծաղը երբ է անկեղծ եւ երբ՝ ոչ: Սերժ Սարգսյանը անելանելի վիճակում էր, եւ դրա համար էր ծիծաղում: Նա նույնիսկ սկսել է իմ՝ շարքային քաղաքական գործչիս ընդօրինակել՝ «Իմ սիրելի թիմը», «Աստված օգնի Հայաստանին» եւ այլն... Ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում եմ կեղծված ընտրությունների, հոկտեմբերի 27-ի, երկրի կոռումպացված եւ օլիգարխացված լինելու, այս անօրինական դատավարությունների, լրատվական դաշտի եւ ընդհանարապես երկիրը ապականելու համար: Այսքանը բավարար չէ՞»: Ահա՛, այսպես:

Հիմա էլ Արամ Սարգսյանը սխտորաքյաբաբային ոճի հարցազրույց է տվել (ինչպես նախկինում էր համեմատում ու նույնացնում հայ-թուրքական խոհանոցը):

Ընդհանրապես, լսելով սրան, կարելի է կարծել, որ սովալլուկի մանկություն է ունեցել, քանի որ հաճախ է տարբեր «բլյուդներից» խոսում՝ խոսքը համեմելով տոլմայի, քաբաբի, խաշի մասին հիշատակումներով: Հիմա էլ էս երկուսուկես հոգանոց կուսակցության ղեկավարը հայտարարել է, թե իրենք փլավ են սիրում, մենք՝ խորոված: Նկատի ունի ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին:

Շա՜տ «արեւմտամետ» դավալեցուն շարունակում է տանջել հարցը, թե ինչու մտանք ԵՏՄ-ի կազմի մեջ: Ողջ անիմաստ ու դատարկ հարցազրույցում, սակայն, չի նշում Սերժ Սարգսյանի անունը: Միայն տվայտվում է ԵՏՄ մտնելու համար: Իսկ թե ով է միանձնյա ու գիշերային որոշմամբ ՀՀ-ն մտցրել ԵՏՄ՝ այդ մասին բառ իսկ չի ասում: Կարեւորը՝ փլավի ու խորովածի մասին զվարճալի դատողություն անելն է:

Սերժ Սարգսյանը ճիշտ կանի սրան տանի իր մոտ ու ճաշարանի շեֆ-խոհարար նշանակի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը