Լրահոս

05.03.2016 14:20


Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 7500 կրակոց

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 7500 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 7500 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը