Քաղաքական

05.03.2016 14:35


Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հերթական ֆոտոսեսիան. «զոհը» Խաչատուր Սուքիասյանն է (ֆոտոշարք)

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հերթական ֆոտոսեսիան. «զոհը» Խաչատուր Սուքիասյանն է (ֆոտոշարք)

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն, ներկա գտնվել վերջինի բացման արարողությանը:

«Ռոսիա Մոլ» կենտրոնի սեփականատեր «Սիլ» կոնցեռն ընկերության համասեփականատերերի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների, բացմանը հրավիրված բազմաթիվ այլ հյուրերի հետ Սարգսյանը շրջայց է կատարել «Ռոսիա Մոլ»-ում, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները ներկայացրել են «Սիլ» կոնցեռնի քաղաքաշինական ծրագրերը, որի մաս է կազմում նաև նորաբաց առևտրի կենտրոնը:

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Խաչատուր Սուքիասյանը 2008–ին հանդիսանում էր Լևոն Տեր–Պետրոսյանի թիմակից և պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ։ Հետո նա գնաց Հայաստանից, որոշ ժամանակ անց հետ եկավ ու վայր դրեց մանդատը։ Ապա փորձեց 2012–ին կրկին դառնալ պատգամավոր, սակայն նրան չգրանցեցին։ Փոխարենը՝ Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու դարձավ Խաչատուրի եղբայրը՝ Սարիբեկը։ Տեղի ունեցած ընտրակեղծիքների արդյունքում Սարիբեկ Սուքիասյանը չդարձավ պատգամավոր։

Խաչատուր Սուքիասյանը դրանից հետո մի պահ մնաց ՀԱԿ–ի համակիր, բայց շատ չանցած՝ համալրեց Սերժ Սարգսյանի կողմնակիցների շարքը՝ որպես միջնորդ ներգրավելով Սերժի եղբայր Սաշիկին, այն Սաշիկին, որի տղան ու տղայի ընկերները, ըստ չհերքված տեղեկությունների, Սերժ Սարգսյանի կողմն անցնելու փուլում ծեծել էին Խաչատուր Սուքիասյանի մյուս եղբորը՝ Էդուարդին, և հրազենային վնաս հասցրել։

Այսպիսով, կարող ենք ասել, որ այսօր պաշտոնապես բացվեց «Ռոսիա Մոլը», և փակվեց Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր էջը։ Նա համալրեց ֆոտոսեսիայի ենթարկվածների հոծ բանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը