Լրահոս

05.03.2016 17:25


Վերին Դվին գյուղում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Վերին Դվին գյուղում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին՝ ժամը 19-ին, Վերին Դվին գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1969 թ. ծնված, նախկինում դատված Յաշա Նիկալաևը, որը 2015 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 166 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը