Լրահոս

11.03.2016 09:10


Այսօր կկայանա Ավետիսյանների սպանության գործով 9–րդ դատական նիստը

Այսօր կկայանա Ավետիսյանների սպանության գործով 9–րդ դատական նիստը

Ավետիսյանների սպանության գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 11-ին։

Մարտի 4-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ութերորդ արտագնա դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ներգրավված երեք վկաներ՝ Երազգավորս գյուղի բնակիչ Միքայել Խլղաթյանը, Գյումրիում տեղեկայված ռուսական սահմանապահ ջոկատի վարորդ Մամիկոն Հարությունյանը, սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ Դավիթ Միրզոյանը:

Արձանգրվեց, որ ՀՀ իրավապահների կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայտնաբերելու, ձերբակալելու և հայկական կողմին հանձնելու վերաբերյալ որևէ պահանջ ռուսական կողմին չի ներկայացվել, չնայած՝ փաստեր ներկայացվեցին ՀՀ իրավապահների՝ որոնողական աշխատանքների մեջ ներգրավված լինելու վերաբերյալ, ավելին՝ ըստ վկաների ցուցմունքների՝ հայ իրավապահները գտնվել են ռուսական զորամիավորման շտաբում և ներկա են եղել Պերմյակովին ռուսական սահմանապահների կողմից ռուսական բազային հանձնելու պահին:

Ըստ սահմանապահ ջոկատի շտաբի հրամանատարի տեղակալ, սահմանի պաշտպանության բաժանմունքի պետ Դավիթ Միրզոյանի՝ իրենք հրահանգ են ստացել Վ. Պերմյակովին գտնելու և ձերբակալելու վերաբերյալ ոչ թե որպես Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող անձի, չնայած, որ մամուլից արդեն տեղեկացել էին դեպքի մասին, այլ՝ որպես բազայի տարածքը ինքնակամ լքած և զենքը ապօրինի դուրսբերած զինծառայողի:

Վ. Պերմյակովին, հայ-թուրքական սահմանը խախտելու փորձ կատարելու պահին հայտնաբերվելուց և ձերբակալվելուց հետո, Սահմանապահ զորքերի հրամանատարի հրահանգով բազա են տեղափոխել՝ շրջանցելով ՀՀ իրավապահների կողմից վերահսկվող ճանապարհը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատակոչված վկաներից միայն մեկ վկա է հարցաքննվելու հաջորդ դատական նիստին, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից միջնորդություն ներկայացվեց գործով ներգրավված մյուս վեց վկաների ներկայությունը ևս հաջորդ դատական նիստին ապահովելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջիններս արդեն զորացրվել են:

ՀՔԱՎ

Այս խորագրի վերջին նյութերը