Լրահոս

06.03.2016 09:20


Քաղաքացիները դուրս են եկել ձկնորսության և չեն վերադարձել

Քաղաքացիները դուրս են եկել ձկնորսության և չեն վերադարձել

Մարտի 4-ին՝ ժամը 11.50-ին, ԱԻՆ–ում ահազանգ էր ստացվել, որ ս.թ. մարտի 3-ին Ա. Ա.-ն (ծնվ. 1993 թ.) և Ա. Վ.-ն (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ` ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն, ՀՋՋ-ի նավը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):

Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Մարտի 5-ին՝ ժամը 09.15-ին, Սևանա լճում Ա. Ա.-ի (ծնվ. 1993թ.) և Ա. Վ.-ի (ծնվ. 1974թ.) որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակաով դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ջրափրկարարներով՝ փ/ծ գնդապետի գլխավորությամբ:

Ժամը 10.15-ից մինչև 16.15-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ, ժամը 16.17-ին, անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Մարտի 6-ին՝ ժամը 07.30-ին, Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը