Լրահոս

06.03.2016 12:25


Հայտնաբերվել է Սևանում կորած ձկնորսներից մեկի դին (լրացված)

Հայտնաբերվել է Սևանում կորած ձկնորսներից մեկի դին (լրացված)

Մարտի 6-ին` ժամը 07:30-ին, Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները. ԱԻՆ–ի փոխանցմամբ՝ ժամը 09:39-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:37-ին Սևանա լճում՝ ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի դին:

Հիշեցնենք՝ մարտի 4-ին՝ ժամը 11.50-ին, ԱԻՆ–ում ահազանգ էր ստացվել, որ ս.թ. մարտի 3-ին Ա. Ա.-ն (ծնվ. 1993 թ.) և Ա. Վ.-ն (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ` ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ՄՓՎ ՕԽ-ն, ՀՋՋ-ի նավը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար):

...

Փրկարարները հայտնաբերել են նաև երկրորդ ձկնորսի՝ 1993 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը