Լրահոս

07.03.2016 08:54


Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 7-ին՝ ժամը 02.41-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ ճանապարհահատվածը մաքրել են, և երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը