Կպառակտվի՞ կոալիցիան մինչև ընտրությունները, թե՞ ոչ
-Ցանկություն կա վարչապետին դարձնել քավության նոխազ և դնել վարչապետի փոփոխության խնդիր և այդ կերպ թե՛ իշխանության ժառանգականության, թե՛ դեմքի փրկության և այլ խնդիրներ լուծել, այսինքն՝ նրան պարզապես մեղադրել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները չվերացնելու, այսօրվա բյուջեի մեջ,-«Հայելի» մամուլի ակումբում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նա ասել է, թե համագումարից հետո կոալիցիայի ներսում բացառվեցին այն տարածքները, որոնց վրա կարող էր «Բարգավաճ Հայաստանը» հույս դնել և միգուցե բարգավաճել։
Հարցին, թե մինչ խորհրդարանական հաջորդ ընտրությունները հնարավո՞ր է, որ կոալիցիան պառակտվի, Ս. Սաֆարյանը պատասխանել է.
-Չեմ կարծում, թե դրան որևէ լուրջ բան կսպառնա, չեմ կարծում, որ մինչ գալիք ընտրությունները կոալիցիան ճաքեր տա։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշել է նաև, թե չի կարծում, որ իշխանություն-ՀԱԿ համագործակցություն տեղի ունենա.
-Այս հարցի հասցեատերը ես չեմ, բայց դատելով Սերժ Սարգսյանի ելույթից՝ չեմ կարծում, որ դա կարող է լինել։
Անդրադառնալով նույն հարցին՝ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանն ասել է, թե պետք է հիասթափեցնի բոլոր այն մարդկանց, ովքեր սպասում են կոալիցիայի ներսում որոշակի խմորումների.
-Իրականում որևէ խնդիր, որը կբերի ժամանակից շուտ կոալիցիայի փլուզման, ես չեմ տեսնում։
Ի տարբերություն Ստեփան Սաֆարյանի՝ Կարեն Ավագյանն ասել է, թե ՀՀԿ համագումարում կոալիցիայի հետ կապված արտառոց որևէ բան տեղի չի ունեցել։
-Որևէ մտավախություն, կոալիցիայի հետ կապված, թե՛ համագումարից առաջ, թե՛ համագումարից հետո մենք այսօր չունենք։
ՀՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով նրան, թե Ս. Սարգսյանի ելույթը Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի պատասխանն էր՝ ասել է, որ դա ոչ թե այդ ելույթի, այլ հասարակությանը հուզող հարցերի պատասխանն էր։

Սյուզի Մելքոնյան