Լրահոս

07.03.2016 11:00


Հրդեհներ Երևանում և Սիսիանում

Հրդեհներ Երևանում և Սիսիանում

Մարտի 7-ին՝ ժամը 04.32-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 18/10 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.11-ին, մարվել` 06.37-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակի գույքը (20 քմ) և երեսպատումը:

...

Մարտի 7-ին՝ ժամը 06.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 46 շենքի տան տանիքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիսական փողոցի թիվ 46 շենքի Դ. Ի.-ին պատկանող 7-րդ բնակարանում:

Այրվել է ննջասենյակը գույքով (մոտ 30 քմ) և առաստաղը (մոտ 30 քմ) և ջերմահարվել՝ Ա. Հ.-ին պատկանող թիվ 4 բնակարանի պատերը՝ մոտ 6 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.46-ին, մարվել՝ 09.51-ին:

Այս խորագրի վերջին նյութերը