Լրահոս

08.03.2016 10:09


ՃՏՊ Բաղրամյան պողոտայում (լրացված)

ՃՏՊ Բաղրամյան պողոտայում (լրացված)

Մարտի 8-ին՝ ժամը 08.20-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «MAN» մակնիշի 680 SU 65 պ/հ ավտոբուսը և «Mercedes C180» մակնիշի 81 ZT 071 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ի., ծնվ. 1994 թ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Հ. Ի.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը