Լրահոս

08.03.2016 21:00


Քաղաքացին ընկել է տանիքից և մահացել

Քաղաքացին ընկել է տանիքից և մահացել

Մարտի 8-ին՝ ժամը 16.29-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում քաղաքացին տանիքից ընկել է. անհրաժեշտ է փրկարարենրի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին Արամուս գյուղի Ամառանոցային 2-րդ փողոցի տներից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ընկել է պարսպին և մահացել:

Փրկարարները Մ. Ղ.-ի դին իջեցրել են տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը