Լրահոս

09.03.2016 09:15


Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Մեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Մարտի 9-ին՝ ժամը 03.32-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի - Արափի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում՝ ջրափոսում, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը::

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21010» պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 8-ին,՝ ժամը 19.04-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 45-րդ կմ-ում «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Montero» մակնիշի 08 SU 993 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 8-ին՝ ժամը 17.48-ին, ահազանգ է ստացվել, որ գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Բուրդակոին» կոչվող տարածքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի 80 AV 700 պ/հ և «Nissan Patfinder» մակնիշի 55 MM 001 պ/հ ավտոմեքենաները (8 ուղևոր):

***

Մարտի 8-ին՝ ժամը 16.39-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Էրեբունի» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միտսուբիշի Կարիզմա» մակնիշի 34 ZZ 273 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը