Լրահոս

09.03.2016 14:40


Հարկային տեսչության ծառայողները գործարարի անվան դիմաց կեղծ ստորագրություն են դրել

Հարկային տեսչության ծառայողները գործարարի անվան դիմաց կեղծ ստորագրություն են դրել

Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համարնախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Արարատ Շ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները ստուգում են կատարել իրեն պատկանող ձեռնարկությունում և կազմել են ստուգման ակտ, սակայն հետագայում պարզել է, որ հիշյալ ակտում իր անվան դիմաց դրված ստորագրությունը կեղծված է:

Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը