Քաղաքական

30.11.2009 18:51


Բանավիճում են Հովհաննես Հովհաննիսյանն ու Մկրտիչ Մինասյանը

Բանավիճում են Հովհաննես Հովհաննիսյանն ու Մկրտիչ Մինասյանը

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի և Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի բանավեճից մի հատված։

Մ. Մ.-Հանրապետական կուսակցությունը, որպես քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցություն, պատասխանատու է այս երկրում կատարվող ցանկացած բանի համար։

Հ.Հ.-Այդ ո՞ր հանրապետականն է պատասխանատվություն կիսում։

Մ. Մ.-Օրինակ՝ ես Ձեր առաջ պատասխանատու եմ։

Հ. Հ.- Մի օր չտեսանք, որ ՀՀԿ-ական լիդերները պատասխանատվություն կրեն այս երկրում տեղի ունեցող իրավիճակի համար։

Մ. Մ. -Այս երկրի վիճակը երկրագնդի վրա տեղի ունեցող իրադարձությունների պատճառով է։

Հ. Հ.-Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից որևէ դաս քաղեցի՞ք։

Մ. Մ.-Այո՛, ազգովին պետք է դասեր քաղենք և փորձենք երկրում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել։

Հ. Հ.-Հերի՛ք է խոսքեր ասեք. գո՛րծ արեք։ Մենք, որպես ընդդիմություն, Ձեզնից գործ ենք պահանջում։ Կարելի է խոսքեր ասել։

Մ. Մ.-Ձեր առաջնորդը խոսքերով չի՞ խոսում։ Հո երգելով չի՞ ասում։

Հ. Հ.-Նա ընդդիմության ղեկավար է։ Ի՞նչ կապ ունի։ Դուք գնացեք, մենք գանք իշխանության. մենք  պատրաստ ենք լուծել այդ խնդիրները։

Մ. Մ.-Մենք տեսել ենք, թե Դուք ինչպես եք լուծում։

Հ. Հ.-Այդպես էլ ՀՀԿ-ն չհասկացավ, որ այն ճյուղը, որի վրա պետությունը նստած է, ամեն օր մի քիչ կտրում եք։

Մ.Մ.-Դե մենք պետք է Ձեզ խորհրդական վերցնենք, որ Հանրապետական կուսակցությանը հասկացնեք։

Հ.Հ.-Ձեզ համար շատ մեծ պատիվ կլինի, որ մենք Ձեր խորհրդականը լինենք։

Մ. Մ.-ՀՀԿ-ի ամենամեծ ձեռքբերումն այս տարիների ընթացքում այն էր, որ քաղաքական դաշտում ունենալով փոքրիկ հատված՝ տարիների ընթացքում իր իրական գործերով, ոչ թե պոպուլիզմով ավելի մեծ ձայների արժանացավ հասարակությունում։

Հ.Հ.-Օ՜յ, օ՜յ... թող Վազգեն Սարգսյանը չգար այդ կուսակցություն, տեսնեինք՝ ի՞նչ գործողություն պիտի անեիք, թող 95 թվականին անեիք...

 

Այս խորագրի վերջին նյութերը