Լրահոս

11.10.2010 12:22


Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին։ Օդանավակայնում նա լրագրողներին հայտնել է, որ այցի շրջանակներում քննարկվելու Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կայունության հարցեր։ Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ Կովկասում խաղաղության հաստատման գործում Թեհրանը պատրաստ է օժանդակել տարածաշրջանի բոլոր երկրներին։ «Ադրբեջանի հետ մենք ձեռք ենք բերել ռազմական ոլորտում համագործակցելու որոշակի համաձայնություն»,-ասել է Վահիդին։

 

Այս խորագրի վերջին նյութերը