Լրահոս

10.03.2016 16:35


Հրայր Անտոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ

Հրայր Անտոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ Հրայր Անտոնյանին:

Շնորհակալություն հայտնելով վարչության նախկին պետ Կառլեն Ղազարյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է սրտացավ և հաջողված:

«Վստահ եմ, որ Հրայր Անտոնյանի փորձառությունը համատեղելով թիմային աշխատանքի հետ՝ կկարողանանք տեսանելի լուրջ հաջողություններ արձանագրել»,–ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Քաղաքապետն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին էլ ներկայացրել է շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Վարդանյանին։

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը