Լրահոս

11.03.2016 12:56


«Նոր Հայաստանի» անդամները Վերաքննիչ դատարանի վրա ձվեր են շպրտել (տեսանյութ)

«Նոր Հայաստանի» անդամները Վերաքննիչ դատարանի վրա ձվեր են շպրտել (տեսանյութ)

Այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը։

Այդ որոշումից հետո «Նոր Հայաստանի» անդամները ձվեր են շպրտել դատարանի շենքի վրա:

Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը՝ Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար և 2 ամսով կալանավորվել։ Այնուհետև դատարանը կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Այս խորագրի վերջին նյութերը