Լրահոս

11.03.2016 15:45


Մարտի 8-ին 25-ամյա աղջիկը ձեռքի կոտրվածք է ստացել ընկերոջ կողմից

Մարտի 8-ին 25-ամյա աղջիկը ձեռքի կոտրվածք է ստացել ընկերոջ կողմից

Մարտի 9-ին՝ ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օլյա Զ.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ Օլյա Զ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ մարտի 8-ին՝ ժամը 23-ին, Աբովյան փողոցում իր ծանոթ, 1993 թ. ծնված Տիգրան Ա.-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը