Լրահոս

11.03.2016 16:00


Ավտոբուսի բախումից տղամարդն ավտոաշտարակից վայր է ընկել

Ավտոբուսի բախումից տղամարդն ավտոաշտարակից վայր է ընկել

Մարտի 10-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոաշտարակին:
Պատահարի հետևանքով կանաչապատման աշխատանքներ կատարելու ժամանակ 51-ամյա տղամարդը ավտոաշտարակից վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը