Լրահոս

11.03.2016 16:30


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 10-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 11 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 11-ին՝ ժամը 01.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ն. Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 10-ին՝ ժամը 10.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 50-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը