Լրահոս

11.03.2016 20:30


Ուղևորուհու դրամապանակը գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Ուղևորուհու դրամապանակը գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին

Ոստիկանության Մաշտոցի հետաքննության բաժանմունք դիմած կինը հայտնել է, որ տաքսի ավտոմեքենայում է թողել դրամապանակը, որում եղել է 150 դոլար, 10.000 դրամ, սուպերմարկետի կուտակային և բանկային քարտեր:
Ոստիկանները պարզել են, որ դրամապանակը գողացել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, ով հայտաբերվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը