Լրահոս

11.03.2016 19:35


Վիճաբանություն և հարվածներ ռեստորանի մոտ

Վիճաբանություն և հարվածներ ռեստորանի մոտ

Մարտի 10-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայում գործող ռեստորանի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1964 թ. ծնված Գագիկ Թ.-ին և 1981 թ. ծնված Արտաշես Կ.-ին:
Գագիկ Թ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում վիճաբանության ընթացքում Արտաշես Կ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը