Լրահոս

11.03.2016 16:59


Կայացավ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը

Կայացավ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը

Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և դիտորդական պատվիրակության անդամներ Սերբիայից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ՀԱՊԿ ձևաչափում անդամ երկրների արտաքին քաղաքականության համակարգմանը, կարևորել տարածաշրջանային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումը և այդ հարցերի շուրջ համագործակցությունը միջազգային հարթակներում:

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ երկկողմ հանդիպումները միջազգային հարթակներում թույլ են տալիս համակարգել համատեղ գործողությունները, կարգավորել տեղեկատվության փոխանակումը և կարող են նկատելիորեն բարձրացնել անդամ երկրների գործունեության արդյունավետությունը: Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի՝ շեշտը դնելով կառույցը նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վրա և համատեղ ուժերով պաշտպանելով մասնակիցների ընդհանուր և ազգային շահերը:

ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունը հանգամանորեն անդրադարձել է 2015 թվականին ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահությանը: Դրեցունը ներկայացրել է Սերբիայի նախագահության ընթացքում ծագած խնդիրները և ձեռքբերումները: Նա նշել է, որ Սերբիայի նախագահության ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ահաբեկչության, մարդկանց և թմրանյութերի վաճառքի դեմ պայքարին վերաբերող հարցերը: Սերբիան իր ուշադրությունն է սևեռել ժամանակի մարտահրավերներին՝ կարևորելով միջազգային անվտանգության խնդիրները:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն անդրադարձել են 2016 թվականի հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելիք թեմաներին, ՀԱՊԿ պատվիրակության համակարգված գործունեությանը և համատեղ մոտեցումներ մշակելու մեխանիզմներին:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը