Լրահոս

11.03.2016 17:15


ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի «ագիտպրոպը» հերթական անգամ օգտագործում է հանրությանը մոլորեցնելու մարտավարությունը

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի «ագիտպրոպը» հերթական անգամ օգտագործում է հանրությանը մոլորեցնելու մարտավարությունը

Այսօր Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն տարածեց առ այն, իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն ի պատասխան ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի և շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտի և մի քանի ռազմական տեխնիկա»:

Հատկանշական է, որ Բաքվի քարոզիչները նշում են նաև գործողության ընթացքում իրենց կողմից կիրառված ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի մասին: Որ իրականում մարտի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է և՛ հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և՛ կիրառել հրետանի, դա փաստ է, և այդ մասին արդեն համապատասխան տեղեկություն տարածվել է ԼՂՀ ռազմական գերատեսչության մամլո ծառայության կողմից: Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին հասցված վնասներին և հատկապես 15 զոհերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզիչների կողմից հերթական անգամ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը