Լրահոս

11.03.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, 14-ի երեկոյան ժամերին, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 15-16-ը հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում

Մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.10C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.30C (1985 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.80

Այս խորագրի վերջին նյութերը