Լրահոս

11.03.2016 22:20


Խոշոր ավտովթար Երևանում. «Audi»–ի հետ բախվելուց «ГАЗель»-ը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Երևանում. «Audi»–ի հետ բախվելուց «ГАЗель»-ը կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Audi» մակնիշի 26 ԼՏ 822 համարանիշի և «ГАЗель» մակնիշի 1808 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ГАЗель»-ը, որը սպասարկում է թիվ 11 երթուղին` կողաշրջվել է:

Վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, իսկ հետո` դեպքի վայր ժամանած Ճանախարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը