Լրահոս

12.03.2016 09:15


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Նորագավիթի հին գերեզմանատան մոտակայքում այրվել է 5000 քմ եղեգնուտ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ N զ/մ մոտակայքում՝ մոտ 1200 քմ խոտածածկույթ, Նորաշեն և Պետրովկա գյուղերի հարակից հանդամասում՝ 4 հա բուսածածկույթ և մոտ 30 եղևնի՝ մասամբ, Լոռու մարզի գերեզմանատան մոտ՝ 1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի մանկապարտեզի մոտակայքում՝ 100 քմ, Նորամարգի գյուղապետարանի մոտակայքում՝ 500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը