Լրահոս

11.10.2010 12:04


Ի նշան բողոքի` Կուստուրիցան լքել է Անթալիայում անցկացվող կինոփառատոնի ժյուրիի կազմը

Ի նշան բողոքի` Կուստուրիցան լքել է Անթալիայում անցկացվող կինոփառատոնի ժյուրիի կազմը

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ի նշան բողոքի, աշխարհահռչակ ռեժիսօր Էմիր Կուստուրիցան լքել է Թուրքիայում անցկացվող «Ոսկե նարինջ» միևազգային 47-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Կուստուրիցային ժյուրիմ կազմ հրավիրելու հայտարարությամբ։ Մասնավորապես, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ռեշաթ Օքթային «վրդովեցրել է», որ ռեժիսորն, իբր թե ողջունել է «սերբերի կողմից մահմեդականների ջարդերը Բոսնիայում»։ «Բոլորը հրաշալի գիտեն, որ ես հակաիմպերիալիստ եմ, և հենց այդ գաղափարի վրա եմ կառուցել իմ կյանքն ու գործունեությունը։ Իմ նկատմամբ նման հարձակումները ոչ մի իմաստ չունեն։ Ես պայքարել եմ միացյալ Հարավսլավիայի համար, և իմ մոտեցումները պետք է այս ենթատեքստում դիտարկվեն»,-հայտարարել է ռեժիսորը։

Այս խորագրի վերջին նյութերը