Լրահոս

12.03.2016 11:35


44-ամյա տղամարդն ինքնակամ է մտել առյուծի վանդակը

44-ամյա տղամարդն ինքնակամ է մտել առյուծի վանդակը

Արարատի մարզի Արալեզ համայնքի բնակիչ, 44-ամյա Արտյոմ Ավետիսյանն ինքնակամ է մտել Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ այնտեղ պահվող առյուծների հետ «խաղալու»: Այս մասին «NEWS.am»-ի թղթակցին ասաց Արալեզի գյուղապետ Մարտիկ Թեւոնյանը:

«Ընկերներով գնացել են Խոսրովի անտառի տարածքում հաց ուտելու: Գինովցած են եղել, Արտյոմն էլ իմացել է, որ այդ տարածքում առյուծներ են պահում, որոշել է առյուծի հետ խաղալ: Իր ասելով՝ կենդանի շատ է սիրում: Մտել է կենտրոն, որտեղ էլ առյուծը ձեռքը բռնել է»,- դեպքի մանրամասները պատմեց գյուղապետը:

Արտյոմ Ավետիսյանին անմիջապես տեղափոխել են Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա եւ ձեռքը վիրահատել: Այս պահին վիճակը կայուն է:

Մանրամասն՝ «NEWS.am»-ում

Այս խորագրի վերջին նյութերը