Լրահոս

12.03.2016 12:35


«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ կիրականացնեն նոր Մի-8 ուղղաթիռներով

«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ կիրականացնեն նոր Մի-8 ուղղաթիռներով

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի մասնագետներն ավարտել են Մի-8ՄՏ ուղղաթիռների հավաքումն ու փորձարկումը․ առաջիկայում օդաչուները կսկսեն ուղղաթիռներով ուսումնական թռիչքները։ Այս մասին տեղեկացնում է «razm.info»–ն՝ ՌԴ ՊՆ կայքին հղումով։

Փորձառու օդաչուների ղեկավարությամբ՝ ավիաբազայի նոր օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը թռիչքները կատարելու են բարձրլեռնային գոտում։ Առաջին փուլում օդաչուները սովորելու են թռչել ուղղաթիռով, տեղափոխվել մերձգետնյա թռիչքով ու վայրէջք կատարել սահմանափակ տարածքում։

Հաջորդիվ օդաչուները վարժվելու են թռիչքներ կատարել սահմանափակ տեսանելիության պայմաններում, լեռնային բարդ տեղանքում, ինչպես նաև սահմանին մոտիկ պայմաններում (Թուրքիայի սահմանը «Էրեբունի» օդանավակայանից ընդամենը մոտ 15 կմ հեռավորության վրա է)։

Հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8 ուղղաթիռներով Հայաստանում ռուսաստանյան ԶՈւ ավիաբազան համալրվել է 2015-ի դեկտեմբերին։

Մանրամասն՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը