Լրահոս

12.03.2016 14:30


Մարտի 6-12-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 23000 կրակոց

Մարտի 6-12-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 23000 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ մարտի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հաուբից տիպի հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 23000 կրակոց:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի օպերատիվ գործողությունների շնորհիվ հակառակորդի դիվերսիոն խմբերը ժամանակին հայտնաբերվել են: Վերջիններս, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվիրադրությանը և շարունակում են առաջնագծում հանդես գալ պարտադրողի դերում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը