Լրահոս

12.03.2016 15:40


Սոս Պետրոսյան. «Ունենալու ենք ժամանակակից և մոդեռնիզացված կրկես»

Սոս Պետրոսյան. «Ունենալու ենք ժամանակակից և մոդեռնիզացված կրկես»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ Սոս Պետրոսյանը նշել է, որ մինչև հաջորդ տարվա հոկտեմբերի սկիզբը Երևանի կրկեսը վերաբացվելու է:

-Մենք ունենալու ենք ժամանակակից և մոդեռնիզացված կրկես,-ասել է նա:

Վերաբացված կրկեսն ունենալու է 8 հարկ, որից 2-ը՝ ստորգետնյա, և 2500 տեղ՝ նախկին 1560-ի փոխարեն:

-Ունենալու ենք հարյուր անգամ ավելի լավ տեսք ունեցող կրկես,-ասել է Պետրոսյանը:

Նա նշել է, որ արդեն սցենար է պատրաստել կրկեսի բացման արարողության համար:

-Ամբողջ աշխարհից 3000-ից ավելի արտիստ է ցանկանում մասնակցել Երևանի կրկեսի բացմանը: Ուզում եմ, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր բոլոր արտիստները մասնակցեն այդ արարողությանը,-ասել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը:

Ասուլիսի ընթացքում Ս. Պետրոսյանը անդրադարձել է նաև Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 81-րդ տարեդարձին, որը լրանալու է մարտի 15-ին: Նա նշել է, որ Ենգիբարյանի աշակերտը լինելով՝ իր համար շատ բարդ է գնահատել մեծն արտիստի արվեստը:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը