Լրահոս

11.10.2010 14:03


Զդիսլավ Ռաչինսկին. «Դա Ղարաբաղի, հայկական և ադրբեջանական կողմերի համայնքների համաձայնության հարց է»

Զդիսլավ Ռաչինսկին. «Դա Ղարաբաղի, հայկական և ադրբեջանական կողմերի համայնքների համաձայնության հարց է»

Ներկայացնելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լեհաստանի դիրքորոշումը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Հայելի» ակումբում ասել է, թե Եվրամիության դիրքորոշումը, որը նույնն է, ինչ Լեհաստանինը, հիմնվում է երեք սկզբունքի վրա՝ հարգանք տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և հիմքերի հիմք սկզբունքի նկատմամբ, այն է՝ բոլոր հարցերը կարելի է լուծել բացառապես խաղաղ ճանպարհով և երկու կողմերի համաձայնությամբ։

Ինչ վերաբերում է ԼՂ հարցում իր դիրքորոշման համար Ադրբեջանի կողմից Լեհաստանի ստացած շնորհակալությանը, դեսպանն ասել է.

-Կարծում եմ՝ Բաքվում ուղղակի տեսնում և գնահատում են մեր կշռադատված դիրքորոշումը, այնպես, ինչպես այն բարձր է գնահատվում Հայաստանում, ինչը նախագահ Սերժ Սարգսյանն ուղիղ հայտարարել է մեր վարչապետի այցի ժամանակ։ Ղարաբաղյան խնդրի նկատմամբ Լեհաստանը խիստ չեզոք դիրքորոշում է պահպանում, այսինքն մենք 3 երկրներից որևէ մեկին  չենք աջակցում՝ միաժամանակ կարծես աջակցելով 3-ին էլ։ Կարծում ենք՝ այդ հարցը հնարավոր չէ լուծել ինչ-որ արտաքին ազդեցությամբ, դա Ղարաբաղի, հայկական և ադրբեջանական կողմերի համայնքների համաձայնության հարց է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը