Լրահոս

12.03.2016 19:30


Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մարտի 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերն ամենուրեք, 16-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 15-16-ը հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում

Մարտի 13-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18.30C (1968 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.50C (1985 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.40

Այս խորագրի վերջին նյութերը