Լրահոս

12.03.2016 21:29


Հրդեհ Մեծավան գյուղում

Հրդեհ Մեծավան գյուղում

Մարտի 12-ին՝ ժամը 15.09-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղի հացատներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղի Րաֆֆու փողոցի թիվ 20 տան բակում գտնվող հացատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.40-ին, մարվել՝ 15.56-ին:

Հացատան տանիքում այրվել են կուտակված գոմաղբ (5 պարկ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը